Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը մասնակցել է Ուելսի հետ ընկերական խաղին, որում իր թիմը 3-0 հաշվով հաղթանակ է տարել:
«Տոտենհեմի» 34-ամյա դարպասապահը 100-րդ հանդիպումն է անցկացրել որպես ֆրանսիացիների ավագ՝ թարմացնելով ազգային թիմի ռեկորդը:
Երկրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, որն ավագի թևկապով 54 խաղ է անցկացրել:
Լյորիսը 2008 թվականից է հանդես գալիս Ֆրանսիայի հավաքականի կազմում, ընդհանուր առմամբ նա 124 խաղի է մասնակցել ազգային թիմի մարզաշապիկով: