«Բարսելոնայի» հարձակվող Ֆրանսիսկո Տրինկան կարող է վերադառնալ Պորտուգալիա: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
21-ամյա ֆուտբոլիստը, ով կատալոնական ակումբում հիմնական կազմի խաղացող չէ, կարող է տեղափոխվել Լիսաբոնի «Սպորտինգ»:
Պորտուգալական ակումբը գալիք մրցաշրջանում խաղալու է Չեմպիոնների լիգայում եւ ցանկանում են ուժեղացնել կազմը: Կապտանռնագույնները դժվար թե վաճառվեն խաղացողին, բայց հնարավոր է, որ բաց կթողնեն վարձավճարով, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը խաղային պրակտիկա ունենա:
Տրինկաուն իսպանական թիմ է տեղափոխվել 2020 թվականին: