Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի նախօրեին «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կատակել է մանկունյանցիների հասցեին:
Հարցազրույցի ընթացքում եգիպտացունն խնդրել են բացատրել այն փաստը, որ «Մանչեսթեր Յունայթեդը» միակ թիմն է, որը կարողացավ այս մրցաշրջանում «Լիվերպուլից» միավորներ կորզել Պրեմիեր լիգայում: Սալահը կատակով պատասխանեց. «Այո՛, քանի որ ես վնասվածք ունեի։ Բայց եթե լուրջ, ես կարծում եմ, որ նրանք լավ հանդիպում անցկացրեցին մեր դեմ: Մենք հաղթելու հնարավորություն ունեինք, պարզապես չհաջողվեց դա անել, այպես էլ է լինում: Հիմա եկել է հաջորդ խաղի վրա կենտրոնանալու և այն հաղթելու ժամանակը», — մեջբերում է Սալահին TV 2-ը:
«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հունվարի 19-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով 20:30-ին: