Ըստ աղբյուրի, ՊՍԺ-ն երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ: Ֆրանսիական ակումբը ակտիվացրել է պայմանագրի կետերից մեկը՝ կանխելու նրա վերադարձը «Տոտենհեմ»: Այդ մասին հայտնում է Telegraph-ը։
Նշվում է, որ արգենտինացին փարիզյան ղեկավարությանը տեղեկացրել է հեռանալու ցանկության մասին: Սակայն ակումբը չի ցանկանում կրկին փոխել մարզչին:
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն գնահատել էր թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսո Պոչետինոյի՝ «Ռեալ» կամ «Տոտենհեմ» հեռանալու հավանականությունը: «Պոչետինոն մեզ հետ 2 տարվա պայմանագիր ունի, և մենք գոհ ենք նրա կատարած աշխատանքից»,- Europe1-ին ասել է բրազիլացին: