«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին, որի պայմանագիրը կապտանռնագույնների հետ ավարտվում է, դատելով ամենից, չի հեռանա թիմից:
Cadena COPE-ի փոխանցմամբ` արգենտինացի հարձակվողը նոր պայմանագիր է համաձայնեցրել «Բարսելոնայի» հետ: Կողմերին մնում է համաձայնեցնել վերջին դետալները պայմանագիրը ստորագրելու համար:
Նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված կլինի 2 տարով: