«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է այս ամառ տեղափոխվել «Ռոմա», հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ երիտասարդ խաղացողով հետաքրքրված է հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով արդեն դիմել է «Ռոմայի» ղեկավարությանը՝ 22-ամյա դարպասապահին պայմանագիր առաջարկելու խնդրանքով: Բացի այդ, պորտուգալացին պատրաստ է կապվել Դոնարումայի հետ և համոզել նրան տեղափոխվել «Ռոմա»:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է այս ամիս: Նա կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Ռոմա»:
Սակայն, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» ևս հետաքրքրված է դարպասապահի ծառայություններով։