«Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրը այս ամառ կարող է փոխել թիմը: Ըստ Calciomercato-ի՝ նախորդ տարի «Բարսելոնայից» Արտուրի փոխանակումը Միրալեմ Պյանիչի հետ ի վերջո հիասթափեցրել է բոլորին:
Ֆուտբոլիստը չկարողացավ իրեն ապացուցել Թուրինում, այդ թվում` վնասվածքներից և խաղադաշտից դուրս վարքի հետ կապված խնդիրների պատճառով:
ՊՍԺ-ն հետաքրքրություն է ցուցաբերում 24-ամյա բրազիլացու նկատմամբ: Խաղացողը դուր է գալիս փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն: Ա Սերիայի ավարտված առաջնության 22 հանդիպումներում Արտուրը խփել է 1 գոլ: