Հայաստանի ու Խորվաթիայի ազգային հավաքականներն այսօր ընկերական հանդիպման շրջանակում կհանդիպեն Խորվաթիայի Վելիկա Գորիցա քաղաքում։
ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի խաղային համարները Խորվաթիայի դեմ խաղում։
Խաղը կայանալու է Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին է:
Հանդիպումը կսպասարկեն բոսնիացի մրցավարները՝ Լուկա Բիլբիյայի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ամեր Մաչիչը և Դավոր Բելյոն: Չորրոդ պաշտոնյան է Իգոր Պայաչը Խորվաթիայից։