Թուրինի «Յուվենտուսը» կասկած չունի «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի մոտալուտ տեղափոխության հարցում:
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքերով՝ «ծեր սենյորան» չի վախենում «Բարսելոնայի», «Չելսիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մրցակցությունից, և լիովին վստահ է 22-ամյա իտալացի դարպասապահի տրանսֆերի հարցում:
Աղբյուրը պնդում է, որ «Բյանկոներիները» վաղուց են համաձայնեցրել ֆուտբոլիստի և նրա գործակալ Մինո Ռայոլայի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականը՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով:
Հուլիսի 1-ին Ջիջին կդառնա «Յուվեի» խաղացող, իսկ Վոյցեխ Շչենսնին կհեռանա թիմից և, ամենայան հավանականությամբ, կվերադառնա Պրեմիեր Լիգա:
Իտալացի 22-ամյա դարպասապահը «Միլանում» իր վերջին մրցաշրջանում կարողացավ անառիկ պահել իր դարպասը1 4 հանդիպումներում՝ 37 խաղում բաց թողնելով միայն 38 գնդակ: Նաճանաչվել է 2020/21 մրցաշրջանի լավագույն դարպասապահ։