Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մայիսի 26-ից 29-ը տեղի է ունեցել Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 8 մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե, 6 բրոնզե:
Մրցաշարին Հայաստանը ներկայացել է 26 մարզիկով.
Պատանիների առաջնություն
Սյուզաննա Կիրակոսյան — 50 կգ, բրոնզ
Մեսրոպ Նիկոյան — 64 կգ, բրոնզ
Երիտասարդների առաջնություն
Ռուզաննա Բալասանյան — 50 կգ, բրոնզ
Դավիթ Հովսեփյան — 58 կգ, ոսկի
Տղամարդկանց առաջնություն
Արթուր Հակոբյան — 79 կգ, բրոնզ
Մարտական սամբոյի առաջնություն
Արմեն Մնացականյան — 58 կգ, բրոնզ
Արամ Աղաջանյան — 64 կգ, բրոնզ
Մհեր Մերջանյան — 71 կգ, արծաթ