Իտալական Ա Սերիայի կազմակերպիչները շարունակում են ամփոփել վերջերս ավարտված մրցաշրջանը։ Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին որոշելուց հետո (կարդացեք՝ այստեղ), հայտնի է նաև մրցաշրջանի լավագույն դարպասապահը։
Իտալացի 22-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման «Միլանում» իր վերջին մրցաշրջանում, կարողացավ անառիկ պահել իր դարպասը14 հանդիպումներու՝ 37 խաղում բաց թողնելով միայն 38 գնդակ:
Նա էլ ճանաչվել է 2020/21 մրցաշրջանի լավագույն դարպասապահ։