Իտալական լրատվամիջոցները հայտնում են «Յուվենտուսի» նոր գլխավոր գործադիր տնօրենի անունը: Ըստ Tuttosport-ի՝ Մաուրիսի Արիվաբենեն, Ferrari-ի նախկին ղեկավարը, ով 2014-ից 2019 թվականներին զբաղեցնում էր ֆորմուլա-1-ի թիմի տնօրենի պաշտոնը:
Արիվաբենեն «Յուվենտուսի» տնօրենների խորհրդի անդամ է 2012 թվականից:
«Յուվեի» նոր մարզական տնօրենը կլինի Ֆեդերիկո Չերուբինին, ով ևս աշխատել է «Յուվենտուսում»: Հիշեցնենք, որ Ֆաբիո Պարատիչին լքել էր այս պաշտոնը: