Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բաց նամակ է գրել մադրիդյան ակումբի երկրպագուներին, որում բացատրել է իսպանական ակումբից հեռանալու որոշումը:
«Որոշեցի հեռանալ, և ուզում եմ պատշաճ կերպով բացատրել պատճառները: Ես հեռանում եմ, բայց հրաժեշտ չեմ տալիս, չեմ հոգնել մարզչական աշխատանքից: 2018-ի մայիսին ես հեռացա, քանի որ երկուսուկես տարի անց՝ այսքան շատ հաղթանակներ և գավաթներ ունենալով, զգացի, որ թիմը նոր մոտեցման կարիք ունի՝ ամենաբարձր մակարդակի վրա մնալու համար:
Հիմա պատճառներն այլ են: Ես հեռանում եմ, քանի որ զգում եմ, որ ակումբն այլևս չունի այն հավատը, որն ինձ պետք է, և աջակցությունը` միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում ինչ-որ բան կառուցելու համար:
Ես հասկանում եմ ֆուտբոլը և ծանոթ եմ «Ռեալի» նման ակումբի պահանջներին: Գիտեմ, որ երբ չես հաղթում, պետք է հեռանաս»,- մեջբերում է Զիդանին AS-ը: