Մադրիդի «Ռեալի» ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է հավաքականում թիմակից Կիլիան Մբապեի՝ Մադրիդ հնարավոր տեղափոխության մասին.
«Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում, բայց նրան սպասում են Մադրիդում: Մբապեն ունի բոլոր որակները, որ մի օր խաղա «Ռեալում»»,-Բենզեմայի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Նախկինում տաղանդի գործակալ Բռունու Սատինը հայտնել է, որ Մբապեի ընտանիքը համաձայնության է եկել «Ռեալի» հետ, իս ՊՍԺ-ի սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆին հայտնում է, որ Մբապեն մնում է Փարիզում:
2020/21 մրցաշրջանում Լիգա 1-ում անցկացրած 31 խաղում ռմբարկուն դարձել է 27 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: