Այսօր կայացավ «Հոլշտայնի» ու «Քյոլնի» միջև պատասխան խաղը, որ պիտի որոշեր, թե որ թիմն է իրավունք ստանալու մյուս մրցաշրջանում հանդես գալ Բունդեսլիգայում։ Հանդիպումը կայացավ «Հոլշտայն-Շտադիոնում»։ Հյուրերը 5-1 հաշվով ջախջախեցին մրցակցին։
«Քյոլնի» հաղթանակն ապահովեցին Հեկտորը, Անդերսոնը (դուբլ), Բորնաուն, Չիչոսը և Շկիրին։
Առաջին խաղն ավարտվել էր «Հոլշտայնի» նվազագույն հաշվով հաղթանակով։ Այս կերպ, դիմակայության արդյունքում, «Քյոլնը» իրավունք ստացավ հանդես գալու Բունդեսլիգայում ու պահպանեց իր տեղը։
Ավելի վաղ Բունդեսլիգան լքել էին «Վերդերը» և «Շալկեն», իսկ նրանց փոխարեն առաջնությանը կմասնակցեն «Բոխումն» ու «Գրոյտեր Ֆյուրտը»։