2021թ. մայիսի 26-ից 29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում տեղի ունեցավ Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որին ի թիվս 26 պետության՝ մասնակցում էր նաև Հայաստանը:
Ընդհանուր առմամբ, մեր սամբիստներն արժանացան 8 մեդալի՝ 1 ոսկի, 1 արծաթ, 6 բրոնզ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան՝ ներկայացնելով մեր մեդալակիրներին ըստ տարիքային խմբի և քաշային կարգի։
Պատանիների առաջնություն
Սյուզաննա Կիրակոսյան-50 կգ-բրոնզ
Մեսրոպ Նիկոյան- 64 կգ-բրոնզ
Երիտասարդների առաջնություն
Ռուզաննա Բալասանյան-50 կգ-բրոնզ
Դավիթ Հովսեփյան-58 կգ-ոսկի
Տղամարդկանց առաջնություն
Արթուր Հակոբյան-79 կգ-բրոնզ
Մարտական սամբոյի առաջնություն
Արմեն Մնացականյան-58 կգ-բրոնզ
Արամ Աղաջանյան-64 կգ-բրոնզ
Մհեր Մերջանյան-71 կգ-արծաթ