«Չելսիի» նախկին կիսապաշտպան Օսկարը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին, որում լոնդոնցիները կհանդիպեն «Մանչեսթեր Սիթիին»։
«Այսպիսի խաղը որոշվում է մանրուքներով։ Ես կերկրպագեմ «Չելսիին»։ Խաղադրույք կանեի, որ նրանք 1-0 կհաղթեն։ Նրանք մեծ դժվարությամբ կհաղթեն։
Կցանկանայի, որ Վերները խփեր հաղթական գոլը, որովհետև նրան քննադատում էին, բայց նա գիտի՝ ինչ է պետք անել ու շատ լավ է խաղում։ Ցավոք, երբեմն գնդակն ուղղակի չի հայտնվում դարպասում, բայց ես ուզում եմ, որ նա եզրափակչում վճռորոշ գոլ խփի»,- Օսկարի խոսքերն է փոխանցում Goal-ը։