«Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորյենտեսը կարծում է, որ մադրիդյան ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում պետք է նշանակի Ռաուլին, ով հիմա աշխատում է «Կաստիլյայում»։
«Ռաուլը բոլորից լավ է պատրաստ «Ռեալում» աշխատանքին։ Սա Զիդանին փոխարինելու ամենահուսալի տարբերակներից է։ Նա աշխատանքի շատ ինովացիոն մեթոդներ է օգտագործում։
Սոլարին ուժեղ բնավորություն ուներ, բայց Ռաուլի մոտ դա կրկնապատկված է։ Ռաուլն ինչպիսի ֆուտբոլիստ էր, այդպիսին էլ մարզիչ է։ Նա հաղթող է»,- ասել է Մորյենտեսը Cope-ի եթերում։