«Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, գրում է Marca-ն:
«Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում 26-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո:
Ավելի վաղ մամուլը իսպանացուն կապում էր Մյունխենի «Բավարիայի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Հիշեցնենք, որ այսօր «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է Մասիմիլիանո Ալեգրիի` գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու մասին: