Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) քննարկում է Չեմպիոնների լիգայի վճռական հանդիպումների ձևաչափը փոխելու հնարավորությունը:
Ըստ The New York Times-ի ՝ ՈւԵՖԱ-ի գաղափարն է անցկացնել, այսպես կոչված, «Չեմպիոնների շաբաթը», որի ընթացքում մեկ քաղաքում կանցկացվի երեք հանդիպում՝ կիսաեզրափակիչ և եզրափակիչ:
Չեմպիոնների շաբաթվա շրջանակներում նախատեսվում են այլ միջոցառումներ, ներառյալ համերգներ, ֆուտբոլային լեգենդների հանդիպումներ և ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայի եզրափակիչը:
Հիշեցնենք, որ 2019/20 մրցաշրջանում կորոնավիրուսային համաճարակի պատճառով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչները, կիսաեզրափակիչները և եզրափակիչը անցկացվեցին Լիսաբոնում՝ փլեյ-օֆֆի մրցաշարի ձևաչափով: