«Լիոնը» որոշել է չերկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի հետ ու այժմ գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ է:
Ակումբը ցանկանում էր հրավիրել Քրիստոֆ Գալտիեին, որը «Լիլին» չեմպիոն դարձնելուց հետո հեռացավ ակումբից, սակայն մասնագետը մերժել է «Լիոնին» ու շուտով կգլխավորի «Նիցցան»:
Այժմ «Լիոնը» ցանկանում է պայմանագիր առաջարկել Պետեր Բոշին, հայտնում է RMC-ն:
Բոշը մարտին հեռացվեց Լևերկուզենի «Բայերից»: Մինչ այդ նա աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում» ու «Այաքսում»: