Հոլանդացի Պետեր Բոշն ընդունել է ֆրանսիական «Լիոնի» առաջարկը երկամյա պայմանագիր կնքելու մասին: Այս մասին հաղորդում է L’Équipe -ը:
Հաղորդվում է, որ առաջիկա օրերին մասնագետը երկամյա պայմանագիր կստորագրի, կողմերը հնարավորություն կունենան եւս մեկ մրցաշրջան երկարաձգել պայմանագիրը:
Հավանաբար, 57-ամյա մարզչի հետ գործարքի մասին կհայտարարվի հաջորդ շաբաթվա սկզբին:
Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտի 23-ին Բոշը հեռացվեց «Բայերի» մարզչի պաշտոնից: Հոլանդացի մասնագետին հեռացնելու պատճառը վերջին հանդիպումներում թիմի անհաջող արդյունքներն էին:
Բոշը գերմանական ակումբը գլխավորել է 2018-ին, իսկ մինչ այդ նա աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում», «Այաքսում», Թել Ավիվի «Մաքքաբիում», «Վիտեսում», «Հերակլեսում» եւ Նիդեռլանդների այլ ակումբներում: