Իսպանական «Կադիսը» լուսանկար է հրապարակել ակումբի թվիթերյան էջում՝ հայերեն մակագրելով այն՝ «Բարի գալուստ Հարոյան»։ Իր հերթին, հայ ֆուտբոլիստը իսպաներենով ողջունել էր իր նոր ակումբի երկրպագուներին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի և «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել «Կադիսի» հետ, որը կգործի մինչև 2023 թվականը։