«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է թիմի լավագույն խաղացող 2020/21 մրցաշրջանում, հայտնում է կապույտ-սպիտակների մամուլի ծառայությունը:
18-ամյա կիսապաշտպանը «Դինամոյի» մեկնարկային կազմում իր նորամուտը նշեց փետրվարի 28-ին «Ախմատի» դեմ խաղում (2:1) և խփեց հաղթական գոլը: Ընդհանուր առմամբ, ակումբի կազմում անցկացրած 13 խաղում նա ունի 3 գոլ ու 5 գոլային փոխանցում իր ակտիվում:
Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար Զախարյանը հրավիրվել է Ռուսաստանի ազգային հավաքական, սակայն ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշարը առողջական խնդիրների պատճառով:
Посмотреть эту публикацию в Instagram