«Խետաֆեի» նախկին մարզիչ Խոսե Բորդալասը ստանձնել է «Վալենսիայի» ղեկը: Կողմերը երկու տարվա պայմանագիր են կնքել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
57-ամյա Բորդալասը «Խետաֆեն» գլխավորել էր 2016 թվականից: 2020/21 մրցաշրջանում թիմը Լա Լիգայում զբաղերել է 15-րդ տեղը: Բորդալասը ժամանակին աշխատել է նաև «Ալավես», «Ալկորկոն», «Էլչե» և այլ թիմերում:
«Վալենսիան» ավարտված մրցաշրջանում զբաղեցրել է 13-րդ տեղը՝ «Խետաֆեից» ընդամենը 5 միավորով առաջ լինելով: