Ըստ Goal-ի, «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում Անդրեա Պիրլոյին կփոխարինի Մասիմիլիանո Ալեգրին: Հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն ավելացնում է, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել մայիսի 27-ի առավոտյան:
Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս կողմերը պայմանագիր կստորագրեն, որից հետո «Յուվենտուսը» պաշտոնապես կհայտարարի այս մասին: Ալեգրիի նշանակումը կարող է տեղի ունենալ նաև վաղը:
Ալեգրին արդեն աշխատել է «Յուվենտուսում» 2014-ից 2019 թվականներին:
Լրատվամիջոցներում նրան համարում էին «Ռեալի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն, ով կփոխարիներ Զիդանին գլխավոր մարզչի պաշտոնում: Ի դեպ, քիչ առաջ հայտնի դարձավ, որ Զիդանը հեռացել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ Մանրամասներն՝ այստեղ։