Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հունիսին կհեռանա «Աստանայից» և կարիերան կշարունակի Իսպանիայի առաջնությունում, հայտնում է Meta-Ratings-ը: Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 1-ին կտեղափոխվի իսպանական «Կադիս»:
Աղբյուրը նշում է, որ Հարոյանն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները Լա Լիգայի ակումբի հետ և նույնիսկ նախնական պայմանգիր է ստորագրել: Բայց նա անմիջապես Իսպանիա չի մեկնի, այլ միայն «Աստանայի» կազմում հունիսն անցկացնելուց հետո, երբ թիմը տնային հանդիպումներ կանցկացնի «Տոբոլի» և «Օրդաբասիի» հետ:
Պաշտպանը «Աստանա» է տեղափոխվել այս տարվա փետրվարին՝ «Տամբովից»: Մայրաքաղաքային ակումբի կազմում նա անցկացրել է 12 հանդիպում առանց փոխարինման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:
«Կադիսը» շուտով կհայտարարի Հարոյանին պաշտոնապես ձեռք բերելու մասին: Ակումբը մրցաշրջանն ավարտել է Իսպանիայի առաջնության 12-րդ տեղում: «Աստանան», 13 տուրից հետո վաստակելով 33 միավոր, գլխավորում է ՂՊԼ մրցաշարային աղյուսակը՝ հինգ միավորով առաջ լինելով «Տոբոլից»: