«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Կարմիր սատանաները» մտածում են կիսապաշտպան Պոլ Պոգբային փոխանակել 36-ամյա պորտուգալացու հետ, հայտնում է Tuttosport-ը
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագան «Յուվենտուսում» դեռևս անորոշ վիճակում է։ 36-ամյա ֆուտբոլիստի և թուրինյան ակումբի միջև բանակցությունները նախատեսված են այս ամառ։
Իր հերթին Sky Sports-ը նշում է, որ Ռոնալդուի և «Յուվենտուսի»՝ հետագա համագործակցության վերաբերյալ որոշումը կախված կլինի նրանից՝ արդյոք Անդրեա Պիռլոն կմնա՞ թիմի գլխավոր մարզչի, իսկ Ֆաբիո Պարատիչին՝ մարզական տնօրենի պաշտոնում։ Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ վերջինս լքում է թուրինյան ակումը․ այդ մասին պաշտոնապես հայտարարել է ակումբի մամուլի ծառայությունը։