«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին հաստատել է, որ դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման 2021-ի հուլիսին կլքի ակումբը՝ ազատ գործակալի կարգավիճակով։
«Ճանապարհները բաժանվում են, ու ես նրան ամենալավն եմ մաղթում»,- Մալդինիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» ավարտին կհասցնի ֆրանսիական «Լիլի» 25-ամյա դարպասապահ Միկա Մենյանի գործարքը, որը կկազմի 15 մլն եվրո։ Դոնարումային ձեռք բերելու գլխավոր ֆավորիտը Թուրինի «Յուվենտուսն» է, որը պատրաստ է բավարարել խաղացողի ֆինանսական պահանջները, իսկ ավելի կոնկրետ՝ 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով։