«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին մեկնել է Արգենտինա։
Ինչպես հաղորդում է The Sun-ը՝ երեկ երեկոյան Լեոյին կնոջ՝ Անտոնելլա Ռոկուցայի, երեխաների ու թիկնապահ Պեպե Կոստայի հետ նկատել են Բարսելոնայի «Էլ-Պրատ» օդանավակայանում։ Մեսսին Արգենտինա է մեկնել սեփական ինքնաթիռով և արդեն այսօր առավոտյան պիտի ժամաներ Բուենոս Այրես։
Հիշեցնենք, որ Մեսսին դեռ նոր պայմանագիր չի կնքել «Բարսելոնայի» հետ։ Շշուկների համաձայն՝ Մեսսին, ամենայն հավանականությամբ, կմնա կատալոնական ակումբում։