Ռուսաստանի հավաքականի մամուլի ծառայությունը շնորհավորել է հավաքականի եւ «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին՝ ծննդյան 18-ամյակի առթիվ:
«Ազգային հավաքականի ամենաերիտասարդ խաղացողը՝ Արսեն Զախարյանը, 18 տարեկան է: Մենք մաղթում ենք տղային առողջություն և փայլուն ապագա ազգային հավաքականում»: — նշված է Instagram-ի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը հրավիրվել է Ռուսաստանի հավաքական Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար, չի մասնակցի մրցաշարին։ Մանրամասներն՝ այստեղ։
Посмотреть эту публикацию в Instagram