Նորայր Զախարյանը՝ «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հայրը, «Чемпионат»-ի հետ զրույցում պատմել է որդու առողջական վիճակի մասին։
«Արսենն իրեն լավ է զգում, նա ապաքինվում է»,- ասել է Նորայր Զախարյանը։
17-ամյա Արսեն Զախարյանը վարակվել է բակտերիալ անգինայով ու չի կարողացել Ռուսաստանի հավաքականի հետ մեկնել Ավստրիա՝ ուսումնամարզական հավաքի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զախարյանը կարող է բաց թողնել Եվրոպայի առաջիկա առաջնությունը։