ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հայտնել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
View this post on Instagram
Ընթացիկ մրցաշրջանում Մպաբեն ֆրանսիական Լիգա 1-ի 31 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ը չի կարողանում համաձայնության գալ Մբապեի հետ՝ նրա պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Ակումբը պատրաստ է վաճառել ֆրանսիացուն՝ 120-150 մլն եվրոյի դիմաց։ Նշենք, որ ՊՍԺ-ը հույս ունեին Մբապեի տրանսֆերի դիմաց մինչև 200 մլն եվրո ստանալ։ Մբապեի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
Մբապեն ընդգրկվել է Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում՝ Եվրոպայի առաջիկա առաջնությանը մասնակցելու համար։