VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ կմրցի «Ալաշկերտի» հետ:
Այս խաղից առաջ «Արարատը» 37 միավորով 5-րդ տեղում է: «Ալաշկերտը» 2-րդն է 40 միավորով ու մեկ միավոր է զիջում առաջատար «Նոային», սակայն վերջինս մեկ խաղ ավելի է անցկացրել:
Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․
«Արարատ»․ Վսևոլոդ Երմակով, Հրայր Մկոյան (Ա), Քրիստիան Խիմենես, Արթուր Դանիելյան, ՛Խուան Բրավո, Կարեն Մուրադյան, Ռազմիկ Հակոբյան, Մաքսիմ Զադերակա, Դիմիտրիյե Պոբուլիչ, Դավիթ Մանոյան, Մորի Կոնե։
Պահեստայիններ․ Գրիգոր Մելիքսեթյան, Պողոս Այվազյան, Ժիրայր Մարգարյան, Զավեն Բադոյան, Յուրի Մաղաքյան, Մարկո Պրլևիչ, Իվան Սպիչկա, Դավիթ Խուրցիձե, Գրիգոր Մուրադյան, Սերոժ Թիթիզյան։
Գլխավոր մարզիչ՝ Վարդան Բիչախչյան։
«Ալաշկերտ»․ Օգնյեն Չանչարևիչ, Վասպուրակ Մինասյան, Տիագո Կորեյո, Դիդյե Բորիս Կադիո, Արտակ Գրիգորյան, Տարոն Ոսկանյան, Դեյան Բոլյևիչ, Վանգու Գոմե, Դավիդ Դավիդյան, Բրանկո Միհայլովիչ, Ալեքսանդար Գլիշիչ։
Պահեստայիններ․ Դավիդ Յուրչենկո, Միհայլո Յովանովիչ, Էրիկ Սողոմոնյան, Վինսենտ Բեզեկուր, Դավիթ Մինասյան, Պապե Կամարա, Գրիգոր Աղեկյան, Ռումյան Հովսեփյան, Գագիկ Դաղբաշյան, Սանդեյ Ինուսա, Միհրան Մանասյան, Նիկիտա Տանկով։
Գլխավոր մարզիչ՝ Ալեքսանդր Գրիգորյան։
Հանդիպումը կմեկնարկի 19:30-ին: Խաղն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել ՀՖՖ-ի՝ յութուբի պաշտոնական ալիքում։