Tuttosport-ը հայտնում է, որ «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մոտ է թիմը լքելուն: Աղբյուրը հայտնում է, որ դարպասապահն արդեն հրաժեշտ է տվել իր խաղընկերներին:
«Միլանի» հետ խաղացողի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը: Կողմերը չեն կարողացել պայմանավորվել պայմանագրի երկարաձգման շուրջ:
Հնարավոր է, որ Դոնարուման տեղափոխվի «Յուվենտուս»:
Կարդացեք նաև՝ Միլանը մոտ է Լիլի դարպասապահի տրանսֆերը ձեռք բերելուն