ՄՕԿ-ում Տոկիոյի օլիմպիական խաղերի համակարգող հանձնաժողովի նախագահ Ջոն Քոութսը բաց նամակով դիմել է օլիմպիական ընտանիքի բոլոր անդամներին, հայտում է ՀԱՕԿ-ը:
«Մեր նպատակը եղել է անվտանգ խաղերի կազմակերպումը: Դրա համար սերտորեն համագործակցում ենք ճապոնացի գործընկերների հետ: Վերլուծել ենք կատարած աշխատանքը՝ հատկապես առողջության և անվտանգության ոլորտում: Ահռելի ջանքեր են գործադրվել միասնական կանոնների ստեղծման համար:
«Տոկիո-2020» կազմկոմիտեն հաստատել է բոլոր ընթացակարգերը, որպեսզի 206 ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներն իրենց ապահով զգան:
Մենք ճիշտ ուղու վրա ենք և բոլոր շահագրգիռ կողմերին կտեղեկացնենք ծրագրերի և կանոնների վերջին փոփոխությունների մասին»,-ասել է Ջոն Քոութսը: