Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը, որը Հյս․ Մակեդոնիայում կայացած Եվրոպայի Մ23 առաջնության 72 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել, շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են իրեն․
«Փառք Աստծո, այսօր կարողացա հռչակվել Եվրոպայի չեմպիոն (3-րդ անգամ)։ Շնորհակալ եմ հորեղբայրներիս, հավաքականի մարզիչներին և իմ անձնական մարզիչներին,նաև բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են և իմ կողքին են եղել։
Շնորհակալ եմ ջերմ բարեմաղթանքների և շնորհավորանքների համար: Ուրախ եմ , որ այս հաղթանակով կարողացա ուրախացնել բոլորիդ»,- գրել է Ամոյանը Instagram-ի իր էջում։
View this post on Instagram