ՄՅՈՒ-ն բանավոր համաձայնության է հասել «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչի հետ։ Խորվաթ ֆուտբոլիտն անգլիական ակումբ կտեղափոխվի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը։
Մանջուկիչը կորցրել է տեղը «Յուվենտուսի» կազմում այն բանից հետո, ինչ թիմը գլխավորել է Մաուրիցիո Սարին։ Ֆուտբոլիստը նույնիսկ ՉԼ-ի թուրինցիներիհայտացուցակում տեղ չէր գտել։
Ամռանը Մանջուկիչը բանակցում է Քաթարի «Ալ-Գարաֆա» ակումբի հետ, բայց արդյունքում կողմերը համաձայնության չեկան։ Քաթարցիներն ուզում էին հարձակվողին անվճար ստանալ, բայց թուրինցիները հրաժարվեցին նրան բաց թողնել առանց հրաժարագնի վճարման։
ՄՅՈՒ-ն Ռոմելու Լուկակուին «Ինտերին» վաճառելուց հետո հարձակվողի է փնտրում։