ANSA-ի հաղորդմամբ, իտալական «Միլանի» հարձակվող Մարիո Մանջուկիչը հրաժարվել է մարտ ամսվա աշխատավարձից, քանի որ վնասվածքի պատճառով չի կարողացել օգնել իր թիմին:
Ինչպես հաղորդում է թիմի նախագահ Պաուլո Սկարոնին, խնայած գումարն ակումբը կուղղի բարեգործության:
«Բացառիկ քայլ: Սա ընդգծում է Մանջուկիչի պրոֆեսիոնալիզմն ու մարդկային որակները, ինչպես նաև նրա հարգանքը «Միլանի» նկատմամբ:
Ակումբը կշարունակի աջակցել միլանյան ֆոնդին՝ երիտասարդների՝ տնտեսական ու կրթական անկայունության պայմաններում, երբ սպորտը սոցիալական ինտեգրման գործիք է համարվում»,-ասել է Սկարոնին: