Հս. Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին է մոտենում Մ-23 Եվրոպայի առաջնությունը:
Այսօր մրցումային վերջին օրն է:
72 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն Մալխաս Ամոյանը այս մրցաշարում՝ իր քաշային կարգում ամենաուժեղն էր:
Եզրափակչում աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիրը 6-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրեյ Կուլիկին ու կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: