Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն այսօր՝ մայիսի 23-ին, նշում է ծննդյան 28-րդ տարեդարձը։
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է մեր ընտրանու ֆուտբոլիստին՝ մաղթում նորանոր հաջողություններ ու առանց վնասվածքների կարիերա։
Ադամյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է նաև գերմանական ակումբի մամուլի քարտուղարությունը՝ հրապարակելով հետևյալ լուսանկարը։