Գերմանական Բունդեսլիգայի 34-րդ տուրում «Բավարիան» 5-2 հաշվով ջախջախել է «Աուգսբուրգին», իսկ մյունխենյան թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոլի հեղինակ է դարձել՝ գերազանցելով լեգենդար Գերդ Մյուլերի «հավերժական ռեկորդը»․
«Անհավանական զգացում է, ես շատ ուրախ եմ։ 90 րոպե խաղացի, բայց ոչինչ չստացվեց, իսկ հետո գոլ խփեցի հանդիպման վերջին հարվածով։ Սա ֆանտաստիկայի է նման։ Մենք միշտ պետք է համբերատար լինենք, ես գիտեի, որ իմ շանսը դեռ կունենամ։ Ես պետք է պատրաստ լինեի դրան։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմին, նրանք այսօր միշտ փնտրում էին ինձ, որպեսզի ես կարողանամ գոլ խփել։ Երբեմն պետք է պայքարես լեգենդար ռեկորդների համար, դա այնքան էլ հեշտ չէ։ Այս ռեկորդը գերազանցելու հարցում մեծ դեր խաղաց ամբողջ թիմը։
Սա շատ առանձնահատուկ, պատմական պահ է իմ կարիերայում»,- Լևանդովսկու խոսքերն է փոխանցում «Բավարիայի» պաշտոնական կայքը։
Լեհ հարձակվողը Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի 29 խաղում խփեց իր 41-րդ գոլը։