«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ Իսպանիայի առաջնության 2020/2021 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին խփել է 30 գոլ։ Նա մասնակցել է 35 խաղի։ Մեսսին 5-րդ անգամ անընդմեջ դարձավ Պրիմերայի լավագույն ռմբարկու։
Ռմբարկուական ցուցակում երկրորդ տեղը գրավեցին Կարիմ Բենզեման («Ռեալ») և Ժերար Մորենոն («Վիլյառեալ»), որոնք 23-ական գոլ են խփել։ 3-րդ տեղում «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսն է 21 գոլով։
Լավագույն ասիստենտը «Սելտայի» հարձակվող Յագո Ասպասն է, որի ակտիվում 13 արդյունավետ փոխանցում կա։ Մեսսին ու «Ատլետիկոյի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն 11-ական գոլային փոխանցում են արել։ 3-րդ տեղում՝ 10 ասիստով, «Ատլետիկոյի» Յաննիկ Կառասկոն, «Ռեալի» Տոնի Կրոսը և «Լևանտեի» ֆուտբոլիստ Խորխե դե Ֆրուտոսն են։
Հիշեցնենք, որ Լա լիգայի ավարտին դեռ երկու խաղ կա․ «Սևիլյա»-«Ալավես» և «Գրանադա»-«Խետաֆե»։