Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը որոշել է 36-ամյա բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոյին առաջարկել մեկ տարվա պայմանագիր: Այս մասին հայտնում է Goal-ը:
Ակնկալվում էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին 36-ամյա կիսապաշտպանը կլքի ակումբը պայմանագրի ժամկետի ավարտից հետո, սակայն Ֆերնանդինյոն դարձել է հանդերձարանի կարևոր խաղացող՝ «Սիթիին» ոգեշնչելով հաղթել Պրեմիեր լիգան և դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Հիշեցնենք, որ Ֆերնանդինյոն «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել 2013 թվականի ամռանը Դոնեցկի «Շախտյորից»՝ 40 միլիոն եվրոյի դիմաց: Այդ ժամանակից ի վեր նա քաղաքաբնակների կազմում անցկացրել է 348 հանդիպում, որոնցում դարձել է 24 գոլի ու 28 գոլային փոխանցման հեղինակ: