Սաուդիան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին առաջարկել է վերանայել Աշխարհի առաջնության անցկացման կառւոցվածքն ու մունդիալն անցկացնել ոչ թե 4 տարին մեկ՝ ինչպես հիմա, այլ 2 տարին մեկ։
Ինչպես գրում է ESPN-ն՝ նման նախաձեռնություն առաջ է եկել՝ կապված համավարակի հետևանքների ու միջազգային խաղերի մրցունակության բարձրացման անհրաժեշտության, ինչպես նաև ֆինանսական խնդիրների լուծման հետ։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն խոստացել է դիտարկել այդ առաջարկությունն ու հետաքննություն անցկացնել։