Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը գրավել է «Մոնցայի» ուշադրությունը: Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքերով, Սիլվիո Բեռլուսկոնիին պատկանող ակումբը կարող է այս ամառ ձեռք բերել լեգենդար դարպասապահին:
43-ամյա խաղացողի պայմանագիրը «ծեր սենյորայի» հետ կավարտվի հունիսի վերջին, և նա կդառնա ազատ գործակալ:
Ընթացիկ մրցաշրջանում Բուֆոնը մասնակցել է 14 հանդիպման և բաց է թողել 9 գնդակ:
Կարդացեք նաև՝ Բուֆոնը չի բացառել Իտալիայի հավաքական վերադառնալու տարբերակը