«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թուրինյան ակումբից, մեկնաբանել է Իտալիայի գավաթի եզրափակչում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակը (2-1) և խոսել իր հետագա կարիերայի մասին:
«Այսպիսի ավարտը ինձ հպարտացնում է: Ես շատ ուրախ եմ այս հաղթական եզրափակիչը կիսելու իմ թիմակիցների ու երկրպագուների հետ: Այն դարձավ տորթի վրայի բալը:
Ես դեռ պետք է ինքս ինձ մարտահրավեր նետեմ: Իմանամ իմ մարմնի, իմ էներգիայի և ոգու սահմանները: Ես արդեն ասել եմ, որ չգիտեմ, թե ինչ կլինի հետո: Ես կարող է նույնիսկ ավարտել իմ կարիերան, քանի որ ես երջանիկ մարդ եմ, ով ունի սիրված ընտանիք:
Այնուամենայնիվ, եթե կա մեկը, որ ինձնից նույնիսկ ավելի խենթ է, մեկը, ով կկապվի ինձ հետ և կառաջարկի էլ ավելի աներևակայելի բան, ես կհետևեմ այս մարդուն, քանի որ սա է կյանքի ողջ էությունը:
Ճիշտն ասած, ես շատ առաջարկներ ունեի, վերլուծում եմ դրանք: Վերջերս ակումբի տնօրենից մի հաղորդագրություն ստացա, որը կարող է նույնիսկ գերազանցել ինձ փառասիրության, անխոհեմության և հուզմունքի առումով:
Վերադառնա՞մ Իտալիայի հավաքական: Դեռ ինձ ուժեղ ֆուտբոլիստ եմ զգում: Այնպես որ, եթե գտնեմ մոտիվացի նոր բան փորձելու, ապա ես կշարունակեմ դա անել: Ես զգում եմ, որ դեռ լավ դարպասապահ եմ: Ես դեռ ինձ Բուֆոնի պես եմ զգում»,- մեջբերում է Բուֆոնին Football Italia-ն: