«Օլիմպիակոսի» կիսապաշտպան Մատյո Վալբուենան մեկնաբանել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ Եվրո-2020-ի համար Ֆրանսիայի հավաքական հրավիրվելը։
«Եթե Բենզեման կարողանա օգուտ տալ Ֆրանսիայի հավաքականին, լավ կլինի իր համար։ Դա մարզչի ընտրությունն է։ Ինձ համար Դիդյե Դեշամը բոլոր պարագաներում հաղթող կլինի։ Եթե Ֆրանսիայի հավաքականը լավ խաղա, կասենք, որ նա կարողացավ ադապտացվել, իսկ եթե չհաջողվի, նրան չենք մեղադրի։
Դեշամը զանգե՞լ է ինձ, որ հաղորդի Բենզեմայի վերաբերյալ իր որոշման մասին։ Ոչ, ես ոչինչ չեմ սպասում Դիդյեից»,- Վալբուենայի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Հիշեցնենք, որ 2015 թվականից ի հայտ եկավ Բենզեմայի կողմից Վալբուենային շանտաժի ենթարկելու տեսանյութը: Այդ ժամանակվանից ի վեր գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի որոշմամբ Բենզեման և Վալբուենան դադարել են հրավիրվել Ֆրանսիայի հավաքական: Երկու ֆուտբոլիստներն էլ բաց են թողել 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը և 2018 թվականի Աշխարհի գավաթը: