2021 թվականի հունվարի 20-ին ԲԿՄԱ-ի հայազգի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը հայր է դարձել։ Ֆուտբոլիստն ու ակումբն այդ փաստը գաղտնի են պահել և հիմա՝ 4 ամիս անց, որոշել են հայտնել այդ մասին։
Երեխային Էմիլիան են անվանակոչել։
«Հունվարին Նաիր Տիկնիզյանի ընտանիքում ուրախալի իրադարձություն է եղել, որի մասին նա մեզ խնդրել է հրապարակում չանել, բայց այսօր, երբ տղան դարձել է 4 ամսական, որոշել է խախտել լռությունը։
Շնորհավորում ենք Տիկնիզյանին ու նրա կնոջը՝ Քրիստինային։ Էմիլիանին ու նրա ծնողներին մաղթում ենք առողջություն և երջանկություն»,- գրել է ԲԿՄԱ-ի մամուլի քարտուղարությունը։
View this post on Instagram
Տիկնիզյանը ԲԿՄԱ-ի սան է։ Ընթացիկ մրցաշրջանում նա 34 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Տիկնիզյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։