«Զենիթի» երիտասարդական թիմի բժիշ Յուրի Վասինն ու մասաժիստ Դմիտրի Նեկլյուդովը փրկել են մի պատանի տղայի կյանքը, որին հարվածել է ավտոմեքենան։
«Սոչիի» հետ խաղին ուղևորվելիս՝ բժիշկներն ականատես են եղել, թե ինչպես է տաքսու վարորդը հարվածել ինքնագնաց վարող տղային։ «Զենիթի» ներկայացուցիչներն անմիջապես արձագանքել են տեղի ունեցածին։
Տղան ոտքի կոտրվածք է ստացել ու նախքան շտապ օգնությունը կժամաներ՝ ռուսական ակումբի բժիշկներն առաջին օգնություն են ցույց տվել տղային՝ կանխելով արյան մեծ կորուստը։
Տղան տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։